23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայտնաբերվել է ապօրինի որսած՝ 317 կգ սիգ

ՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության կողմից 2016 թվականի անցած մեկ ամսվա ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 250 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում եւ հաշվարկվել 45 հազար դրամի գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես խաղտումներ են գրանցվել բուսական աշխարհի եւ մթնոլորտային օդի պահպանության ոլորտներում:

Նույն աղբյուրն նաեւ տեղեկացնում է, որ առգրավվել է ապօրինի որսած 317 կգ սիգ տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է մանկատներին եւ ծերանոցներին: Իսկ Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձից առգրավել է 10 գծամետր ձկնորսական ցանց եւ նշանակվել է տուգանք:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2 մլն. դրամ:

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ