07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Երբեք մի ասա երբեք. պորտֆելների հարցը լուծված է

Առաջիկայում նոր իշխանական կառավարության ձեւավորման հարցը, կարծես թե մոտենում է հանգուցալուծմանը։ Ըստ այդմ, ակնկալվում են լուրջ փոփոխություններ կառավարության կազմում։ Միայն թե կառավարման ձևաչափը կոալիցիոն չի լինի: Henaran.am-ի լավատեղյակ աղբյուրը չմանրամասնեց, թե կառավարման ինչպիսի համաձայնեցված մոդել կընտրվի: Այս պահին առավել հստակ բանակցային պրոցես ընթանում է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև: ԲՀԿ-ի մասով դեռևս հստակեցում չկա:

Պորտֆելների հարցում կարծես թե վերջնական ընտրությունն արված է. տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կիսվելու արդյունքում տարածքային կառավարման նախարարի պաշտոնը կստանձնի փորձառու նախարարացու Դավիթ Լոքյանը, ով զբաղեցրել է քաղաքաշինության, գյուղնախարարի պաշտոնները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պորտֆելը կզբաղեցնի Արծվիկ Մինասյանը, ով համարվում է Հրանտ Մարգարյանի հովանավորյալը: Գործադիրում Արծվիկ Մինասյանն աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կնշանակվի եվրոպական երկրներից մեկի դեսպան. առավել հավանական է Բելգիայում: Իշխանական կուլիսներում սպասում են, որ մինչև այս շաբաթվա վերջ բանակցային գործընթացը կավարտվի: Եթե հաշվի առնենք Սերժ Սարգսյանի տակտիկական գաղտնապահությունը` երբեք մի ասա երբեք քայլով, անակնկալները չեն բացառվում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ