16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեքենան շրջվել է, ընկել ձորը

Այսօր՝ ժամը 12.05-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ալեք-Մանուկյան փողոցի “50-ամյակ” կոչվող կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, պարզվել է, որ “ՎԱԶ 2121” մակնիշի ավտոմեքենան, բախվելով կամրջի արգելապատնեշներին, շրջվել և ընկել է ձորը, ինչի հետևանքով, 1981թ. ծնված ուղևոր Մուկուչ Տեր-Ավագյանը մինչև փրկարարների դեպքի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:

Իսկ ժամը 12.08-ին հրշեջ – փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենայից դուրս են բերել 1989թ. ծնված վարորդ Գրիշա Գասպարյանին: Ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, վերջինս ևս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ:

Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ