10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իշխանությունները չեն ցանկացել ու չեն միջամտել Պարույր Հայրիկյան–ՍԴ հնարավոր ձևաչափին. Արմեն Աշոտյան

‘’Մենք ուրախ ենք, որ Պարույր Հայրիկյանն ապաքինման այն տեմպերի մեջ է, որ որոշում է կայացրել, որ իր առողջական վիճակը չի խանգարում իրեն շարունակել ընտրարշավը սահմանված ժամկետներում’’,– այսօր խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով Պարույր Հայրիկյանի` ՍԴ չդիմելու որոշմանը:

Ըստ Աշոտյանի, թիվ մեկ մտահոգությունը, որ ուներ իշխող կուսակցությունը Հայրիկյանի դեմ մահափորձի կապակցությամբ նրա առողջական վիճակն էր, “իսկ մնացած բոլոր գործընթացները, անգամ ընտրությունները այդ գերակա մտահոգության պարագայում ստվերվում են”։

Նրա խոսքով,  Պարույր Հայրիկյանն այս որոշմամբ նաև պատասխան տվեց հնարավոր այն շրջանակներին, որոնք այդ մահափորձով շահագրգիռ էին բնականոն ու սահուն ընթացող գործընթացների, եթե ոչ խաթարման, ապա հետաձգման ու հարցականներ առաջացնելու գործընթացով։

Ինչ վերաբերվում է միջադեպի ազդեցությանը Պարույր Հայրիկյանի վարկանիշի վրա, Արմեն Աշոտյանն ասաց, թե չի կարող ասել` նրա վարկանիշն այս ընթացքում աճել է, թե ոչ եւ  սուրճի մրուրի վրա գուշակություններ չի անում։

Այսուհանդերձ, ՀՀԿ-ական նախարարը նկատեց.’’Հաշվելի ցուցանիշ է, որ Պարույր Հայրիկյանի ցիտման ու հիշատակման ինդեքսը մի քանի պատիկ աճել է ու լուսաբանումը թե՛ այդ դեպքի, թե՛ ապաքինման կարող է ենթադրել, որ նպաստում է վարկանիշի բարձրացմանը’’։

Արմեն Աշոտյանը  ցանկություն հայտնեց նաեւ, որ միայն այս միջադեպով պայմանավորված Հայրիկյանն ու նրա ավանդը չհիշվի: Լրագրողները հետաքրքրվեցին, թե թեկնածուի դեմ մահափորձն արդյոք ազդել է գործող նախագահ , ՀՀԿ թեկնածու  Սերժ Սարգսյանի վարկանիշի վրա:

Ի պատասխան, Արմեն Աշոտյանն ասել է.”Մեր թեկնածուի վարկանիշը կայուն բարձր է: Ակնհայտորեն գործող նախագահի վարկանիշն այնքան բարձր է, որ բավարարում է առաջին փուլում մաքուր ընտրությունների արդյուքնում փայլուն հաղթանակ տանելու։ Դա կլիներ փետրվարի 18-ին, թե մարտի 4-ին՝ արդեն երկրորդական էր։ Կարևորը` իշխանությունները չեն ցանկացել ու չեն միջամտել Պարույր Հայրիկյան–ՍԴ հնարավոր ձևաչափի արանքում’’։

Արմեն Աշոտյանին հարց ուղղվեց նաեւ նախագահական ընտություններում երկրորդ տեղի վերաբերյալ: Վերջինս դժվարացավ պատասխանել եւ կրկին նշեց, թե գուշակություններ չի անում: Ըստ նրա, դա շատ լավ անում են այլ քաղաքական ուժեր, հատկապես այն ուժերի մի մասը, ովքեր դուրս են մնացել ընտրապայքարից։  

Ինչ վերաբերվում է միջազգային դիտորդական առաքելությունների արձագանքին, Աշոտյանի խոսքով, նախնական արձագանքները վկայում են, որ միջազգային հանրությունը ընկալել է տվյալ դեպքը, բայց այն չի ընդունում  որպես ընտրական գործընթացը ստվերող կամ նստվածք տվող:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ