11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Անդրիասը “նոր մեթոդներով” կպայքարի

Չի բացառվում, որ հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակն անհաղթահարելի խոչընդոտ դառնա թեկնածուի համար, որի պատճառով ընտրությունները հետաձգվեն։

Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը։

“Սակայն Անդրիաս Ղուկասյանն այդպիսի  նպատակ չունի, որ իր առողջական վիճակը վատանա և ընտրությունները հետաձգվեն”,-ասաց նա`հավելելով, որ թեկնածուի առողջական վիճակը նորմալ է, պայքարի ոգին էլ բարձր, իսկ բժշկական հետազոտություն անցել է երեկ` օրվա ընթացքում:

Անդրադառնալով միջազգային կառույցների կողմից արձագանքին թեկնածուի հայտարարած հացադուլի վերաբերյալ, Արմեն Գրիգորյանն ասաց.

“Մեր թեկնածուն պահանջ է ներկայացրել, որ միջազգային դիտորդները լքեն Հայաստանը։ Մենք հանդիպել ենք և ներկայացրել մեր մոտեցումները, սակայն դրանից հետո հանդիպում չի եղել`չնայած որ դեսպանատան աշխատակիցներ են այցելում, հետաքրքրվում վիճակով, բայց միջազգային կազմակերպություններից չեն արձագանքում”։

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հայտարարության վերաբերյալ, թե չի դիմելու ՍԴ ընտրությունները հետաձգելու համար, Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ իրենք շարունակելու են պայքարը. “Անդրիասը շարունակելու է հացադուլը, կպայքարենք նոր մեթոդներով”։

Ըստ նրա`ՍԴ դիմելու հնարավորություն փաստացի ուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն չգնաց այդ քայլին. “Քանի որ ստեղծվել էր նոր հնարավորություն, Անդրիաս Ղուկասյանը դրա համար էր կոչով դիմել Պարույր Հայրիկյանին՝ դիմել ՍԴ  նոր ընտրություններ անցկացնելու պահանջով”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ