17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույցներ է ունեցել Բալթյան երկրների իր գործընկերների հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայատան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 27-ին հեռախոսազրույցներ է ունեցել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում Լատվիայի պատվիրակության ղեկավար Ինես Լիբինա-Էգների, Լիտվայի Հանրապետության Սեյմասի Լիտվա-Լեռնային Ղարաբաղ բարեկամության խմբի ղեկավար, ԵԽԽՎ-ում Լիտվայի պատվիրակության անդամ Դալիա Կուոդիտեի եւ Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգուի Էստոնիա-Հայաստան ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Բալթյան երկրների խորհրդարանականների վարքագիծը ԵԽԽՎ հունվարի 26-ի լիագումար նիստին «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում», ինչպես նաեւ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական բանաձեւերի նախագծերին դեմ քվեարկելու հարցում:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ խորհրդարանականների քվեարկությունը ցույց է տվել, որ կողմնակից են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով եւ մերժում են Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումները:

ԱԺ փոխնախագահը Ինես Լիբինա-Էգների, Դալիա Կուոդիտեի եւ Մատի Ռայդմայի հետ հեռախոսազրույցներում վերահաստատել է Հայաստան այցելելու իր հրավերները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ