11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լյովան` “ժողովրդի թեկնածուին”

Այսօր ԱԺ-ում մի քանի լրագրողներ փորձեցին ԲՀԿ վարչության պատգամավոր Լյովա Խաչատրյանից մեկնաբանություններ ստանալ  Պարույր Հայրիկյանի հետ կատարված մահափորձի վերաբերյալ:

-Ես չէի ուզենա այդ հարցի մասին փիլիսոփայել, քննությունը կպարզի:

-Իսկ ովքեր մեկնաբանել են, կնշանակի փիլիսոփայե՞լ են:

-Բնական է…

-Արդյո՞ք այս դեպքը ստվեր գցեց ընտրությունների վրա:

-Ես չգիտեմ, ստվեր գցեց, թե կենսամակարդակը բարձրացրեց, դա քննությունը ցույց կտա:

-ԲՀԿ որոշ ներկայացուցիչներ հայտարարել են, որ սատարելու են Սերժ Սարգսյանին, սակայն ԲՀԿ-ն հայտարարել էր, որ չի սատարելու ոչ մեկին: Դուք որոշե՞լ եք արդեն Ձեր քայլերը:

-Ես ժողովրդի թեկնածուին եմ ընտրելու:

-Բայց “ժողովրդի թեկնածու” անուն-ազգանունով թեկնածու չունենք:

-Ժողովրդի թեկնածուն նա է, որի կողմը կլինի մեծամասնությունը` գնալով, ընտրելով-չընտրելով, հեչ անելով:

-Մեծամասնությունն արդեն պարզ է, որ ընտրելու է Սերժ Սարգսյանին: Դո՞ւք էլ եք ընտրելու Սերժ Սարգսյանին:

-Թե մեծամասնությունն ում կողքին է, կերեւա ընտրության օրը, ես էլ կլինեմ այդ շարքում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ