26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե Հայրիկյանը չդիմի ՍԴ, ուրեմն ճնշումներ են եղել նրա վրա. Արման Մելիքյան

Նախագահական քարոզարշավը անտեսվելու փուլից դուրս է եկել, մտել է մրոտվելու փուլ: Այս մասին հհ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հայտարարեց այսօր` փետրվարի 5-ին “Հենարան” ակումբում: Ընտրությունների օրինականությունը վտանգի տակ է, ինչի պատճառով նա քարոզարշավ չի անցկացնում:

“Ես չեմ կարող խաբել իմ ընտրողին, քանի որ հիմնական ընտրակեղծարարը իշխանությունն է, մասնավորապես իշխանությունում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն” ,-ասաց Մելիքյանը: Թեկնածուն իշխանություններին առաջարկում է համագործակցել, երկխոսել` օրինական եղանակով քարոզարշավը շարունակելու համար:

Նախագահի թեկնածուի խոսքով` համատիրություններին բաժանել են ձեւաթղթեր, որ ընտրողների տվյալներ են հավաքում, որտեղ վերջին հարցն է` ովքեր կքվեարկեն ՀՀԿ թեկնածուի օգտին:

“Սա ճնշում է, քանի որ տնից տուն են անցնում եւ հարցնում` կքվեարկե՞ք ՀՀԿ թեկնածուի օգտին: Հորս տունն են մտել, իմ շտաբի աշխատողների տները, նույնիսկ կաշառք են առաջարկել,-հայտարարեց թեկնածուն: Սա եթե աներ որեւէ հասարակական կազմակերպություն կամ նախաձեռնող խումբ` ինչ-որ տեղ հասկանալի կլիներ: Բայց վարչական մասն է ընդգրկվել այդ աշխատանքներում”,-հայտարարեց Մելիքյանը:

Մելիքյանին տարօրինակ կթվա, եթե Հայրիկյանը չդիմի Սահամանդրական դատարան: “Մեկնաբանություններ չեմ անելու, հրազենային վնասվածք է ստացել եւ պետք է գոնե 2 շաբաթով հետաձգի: Եթե չանի,  ուրեմն ճնշումներ են եղել նրա վրա”,-ասաց Մելիքյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ