16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ես արտոնյալ չեմ. ԴԱՀԿ պետի ինքնատիպ մեկնաբանությունը /վիդեո/

Այսօր հրավիրված ասուլիսին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն ադրադառնալով իր և Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի «լարված» հարաբերություններին՝ ասաց, որ իրենց հարաբերություններն աշխատանքային են և կառուցողական:

«Հարկադիր կատարման ծառայությունը աշխատում է շատ օպերատիվ Արդարադատության նախարարի հետ ու մենաք շատ օպերատիվ լուծումներ ենք ստանում, և դրա համար շնորհակալ ենք նաև Արդարադատության նախարարին»:

Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ տարիներ առաջ ԴԱՀԿ պետը խնդիրներ ուներ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի հետ, որից հետո Դանիելյանն ազատվեց աշխատանքից և հարցրեց՝ ի՞նչ արտոնյալ կարգավիճակ ունի Միհրան Պողոսյանը, որը խնդիրներ է ունենում իր ղեկավարի հետ, բայց ղեկավարն է պաշտոնանկ լինում. «Ես չեմ կարծում, որ ես արտոնյալ կարգավիճակում եմ գտնվում, նաև  չեմ կարծում, որ նախկին վարչապետի մեկնաբանությունից հետո դա ճիշտ է քննարկելը: Կային բազմաթիվ խնդիրներ: Նախ նա հրաժարական չտվեց, աշխատանքից ազատվեց: Ես չեմ կարծում, որ իմ պատճառով է դա: Մի քիչ ճիշտ չի, որ ես մեկնաբանեմ»,- ընդգծեց  ԴԱՀԿ պետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ