18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Իրանը պատրաստ է ԼՂ հակամարտության լուծման գործում միջնորդ դառնալ

Իրանը հերթական անգամ պատրաստակամություն է հայտնել միջնորդ լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում, գրում է РИА Новости-ն։

Նման հայտարարություն է արել ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեին Ջաբեր Անսարին: Վերջինը, պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին, ասել է, որ «հակամարտության առաջին օրվանից Իրանը փորձել է կանխել այն եւ լուծել հակասությունները»:

«Եթե ուշադրություն դարձնենք անցյալին, ապա կտեսնենք, որ կրիտիկական ժամանակներում Իրանը փորձել է կանխել հարեւան երկրների` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարաձայնությունները: Այժմ, եթե Ադրբեջանն ու Հայաստանը ցանկանան, Իրանը պատրաստ է դեր խաղալ եւ միջնորդ հանդես գալ այդ հակամարտության լուծման մեջ», -հայտարարել է Անսարին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ