12 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Չի լքելու մարտի դաշտը … /վիդեո, ֆոտո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը արտաշատցիների հետ  հանդիպմանը, մասնավորապես նշեց, որ լավ իշխանությունները երկնքից չեն ընկնում՝ լավն էլ, վատն էլ ձեւավորում է ժողովուրդը: “Երկիրը կարող է ազատ լինել, եթե գործատուները կամայականություն չեն դրսեւորում, անբարտավան եւ սկսնակ գործիչները սին խոստումներ չեն տալիս: Մեր ներկան շատ համոզիչ է: Իհարկե, սա նյարդայնացնում է ոմանց, սա չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծել ենք, բայց պատասխանատվությունը մեծ է մեզ համար”,-ասաց նա:

Չնայած նախագահի մյուս թեկնածուները  իրենց քննադատում են, բայց Սերժ Սարգսյանը վստահ է, որ մի հարցում համաձայն են` արդար ու օրինական ընտրությունների անցկացմում: “Մենք 100 քայլ չէ, 1000 քայլ կանենք եւ կշենացնենք երազանքի մեր պատմական Հայաստանը, ոչ մի կրակոց չի կարող կանգնեցնել մեր ճանապարհի ընթացքը: Մենք կառուցում ենք այնպիսի տուն, ինչպիսին մենք ենք ուզում: Եւ ուրիշի ցանկությունները մեզ համար միգուցե հարգանքի արժանի են, բայց պարտադիր չեն:

Հիշեք, որ ձեր քվեն ուժ է, որի կարիքը կա աղքատության, միգրացիայի, կաշառակերության, հովանավորչության, զոռբայության դեմ պայքարում Ուժ է բոլոր արկածախնդիրներ դեմ, ովքեր կարծում են, թե կարող են մեզ վախեցնել: Թույլ չենք տա, համոզված եղեք: Մեզնից ոչ մեկը չի լքլեու մարտի այս դաշտը”,-ասաց նա:

Խոսելով ապահով Հայաստանի մասին, Սերժ Սարգսյանը նշեց, որ “սա իրատեսական ծրագիր է,  եւ ոչ թե ցանկությունների շարքից՝ ծրագիր”: Թեկնածուի խոսքով,  ոչ մի նախագահ ժողովրդավարությունը չի կարող զարգացնել երկրում, եթե չունենա հենարան:

“Դուք եք իմ հենարանը եւ որքան ազատ ու անկախ լինեք դուք, այնքան ազատ կլինի ձեր նախագահը”, -ելույթը եզրափակեց Ս. Սարգսյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ