29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աջակցե՞լ է ահաբեկիչներին, թե՞…

«Վահան Շիրխանյանը առողջության հետ կապված լուրջ խնդիր ունի: Կալանավորումը բավականին վատ է անդրադառնում նրա առողջական վիճակի վրա»,-այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարարի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը:

Նշենք, որ Շիրխանյանը կալանավորվել է Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի հետ համագործակցելու մեղադրանքով:

Կողմը վերաքննիչ բողոքում բարձրացրել էր առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորումն ընտրելու, ինչպես նաև գրավ չկիրառելու օրինականության ու հիմնավորվածության հարցը:

«Վահան Շիրխանյանը ըստ էության այս գործի հետ ոչ մի առնչություն չունի, քանի որ նա ընդամենը ծանոթ է եղել վնասազերծված զինված խմբի որոշ անդամների հետ: Ընդամենը զրուցել և այդ շրջանակներում շփվել են: Նա խմբի գաղափարների իդեոլոգը չի ու կտրականապես հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները»,-ընդգծեց պաշտպանը հավելելով, որ Շիրխանյանը բավականին պատկառելի տարիքում է և նման առողջական վիճակում գտնվելով հայտնվել է բարդ իրադրության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի՝ սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված մի քանի անձանց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ