09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թե ինչու Դալլաքյանին չի հաջողվել մտնել Հայրիկյանի մոտ

Խորհրդարանում ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը համոզված է, որ  Պարույր Հայրիկյանի վրա կրակոցներն առաջին հերթին ուղղված էին ՀՀ դեմ:

Վիկտոր Դալլաքյանը այսօր Henaran.am-ի  հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կատարվածը փաստում է, որ թե երկրի  ներսում,  թե դրսում որոշակի ուժեր շահագրգռված էին, որ ՀՀ-ում  նախագահական  ընտրությունների բնականոն ընթացքը խաթարվեր, քանի որ նախագահական ընտրությունները մինչեւ այս չարաբաստիկ դեպքն, ընթանում էին քաղաքակիրթ ձեւով, իսկ հիմնական թեկնածուները առաջնորդվում էին ոչ թե ‘’ընդդեմ’’, այլ ‘’հանուն’’ սկզբունքով:

‘’Նման հանցագործությունը չի կարող հենց այնպես տեղի ունենալ, այսինքն, դրսի եւ ներսի ներդաշնակության արդյունքն է’’,-նշեց նա եւ հավելեց, որ գրեթե բացառվում է, որ հանցագործությունը իրականացվեր կենցաղային հողի վրա:

Վիկտոր Դալլաքյանը զերծ մնաց այլ գնահատականներ տալ եւ նշել, թե իր կարծիքով` ինչ ուժերի մասին է խոսքը: Նա հույս հայտնեց, որ իրավապահները կբացահայտեն հանցագործությունը:

Ինչ վերաբերվում է մամուլի այն հրապարակմանը, թե Պարույր Հայրիկյանին տեսակցելու գնացած Դալլաքյանին հիվանդասենյակ չեն թողել, մեր զրուցակիցն ասաց, որ բժիշկներն իրեն տեղեկացրել են, որ իր այցելության պահին Հայրիկյանը բժշկական  ինչ-որ գործընթացներ է  անցնում, ուստի չի կարելի եւ ինքն էլ, “որպես բարեկիրթ մարդ, հետեւել է բժիշկների ցուցումներին”:

Նա նշեց, որ այդ մասին իրեն տեղեկացրել է նաեւ Հայրիկյանի շտաբի անդամը` Գագիկ Սարուխանյանը:

‘’Ասացին, որ վիրուսային երեւույթներ կան եւ արգելում են այս ընթացքում նրան այցելել’’,-պարզաբանեց Վիկտոր Դալլաքյանը: Նա  հավելեց, որ այսօր կամ վաղը կայցելի Հայրիկյանին:

Դալլաքյանը վստահեցրեց , որ իր եւ Պարույր Հայրիկյանի հարաբերությունները փայլուն են: Հիշեցնենք, որ ըստ “Առավոտ”-ի, Պարույր Հայրիկյանը չի ընդունել իրեն տեսակցելու գնացած Վիկտոր Դալլաքյանին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ