05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Անվտանգության նկատառո՞ւմ, թե՞ բիզնես շահ…

Մի քանի օր է, ինչ տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը սահմանված կարգին չհամապատասխանեցնելու դեպքում ճանապարհային ոստիկանությունը կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս: Իսկ առջևի դռների, առջևի կողային և այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների (հետևի դռների ապակիներ և հետևի դիտապակի) լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր: Եթե վարորդները չեն պահպանում այս որոշմամբ սահմանված նորմերը, ապա խախտման համար նրանց սպասվում է տուգանք: Այսպես, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապակիների լուսաթափանցելիության չափի կամ կարգի խախտմամբ՝ վարագուրապատված տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկի չափով՝ 30 հազար դրամ:

Henaran.am-ը ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքվեց, թե կարող են արդյոք իրականությանը մոտ լինել այն պնդումները, որ մգեցված ապակիներով երթևեկությունն արգելող օրենքը հիշել են միմիայն որոշ բիզնես շահերին սպասարկելու նպատակով: Մեզ հետ զրույցում պատգամավորը կիսեց այն մտահոգությունները, որ ավտոմեքենաների մգեցման բիզնեսն այս պահին կանգ է առել, իսկ օրենքը հիշեցին, որպեսզի հանեն մգեցված թաղանթները, մի որոշ ժամանակ անց օրենքը նորից մոռացության կմատնեն: Այդ ժամանակ մգեցման թաղանթ ներկրողները և մգեցման գործունեությամբ զբաղվողները կրկին կարող են շահույթ ունենալ, երբ որ օրենքի արգելքը պայմանականորեն կվերանա և վարորդները կրկին կսկսեն մգեցնել ապակիները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ