26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անդրիաս Ղուկասյանի կոչը Հայրիկյանին

Ներկայացնում ենք նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի` ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայիկյանին ուղղված նամակը`

”Բաց նամակ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին

Հարգելի պարոն Հայրիկյան,

Կիսում եմ մեր ժողովրդի մտահոգությունը Ձեր առողջության կապակցությամբ: Ձեր անձի նկատմամբ կատարված ոտնձգությունը եւս մի ապացույց է, որ մեր պետությունն ի վիճակի չէ ապահովելու ընտրությունների համար անհրաժեշտ քաղաքական պայմաններ: Դուք եք կանգնած եղել մեր երկրի անկախության եւ ազատության նորագույն գաղափարախոսության ակունքներում, եւ Ձեր ավանդն է ներդրված երկրի անկախության կերտման գործում:

Ձեր դեմ կատարված ոճրագործությունն օբյեկտիվորեն Ձեզ է վերապահել նաեւ մեր երկրում ազատ եւ արդար ընտրությունների իրավունքը հաստատելու առաքելությունը: Բնական է, որ քանի դեռ Ձեր դեմ կատարված հանցագործությունը բացահայտված չէ, պահպանվելու է վտանգը Ձեր, ՀՀ նախագահի մյուս թեկնածուների եւ ողջ ժողովրդի համար: Դա նշանակում է, որ անհաղթահարելի խոչընդոտներն ակնհայտորեն չեն կարող վերացվել անգամ երկու շաբաթվա ընթացքում, քանի որ ընտրական գործընթացին շարունակում է մասնակցել այս վիճակի ընդհանուր պատասխանատու՝ ժողովրդի կամքը ճնշող կուսակցության թեկնածուն:

Ես կոչ եմ անում Ձեզ դիմել Սահմանադրական դատարան՝ նոր ընտրություններ նշանակելու պահանջով: Այդ դեպքում ես հնարավորություն եմ տեսնում ինձ համար, հետեւելով Ձեր հորդորին, դուրս գալ հացադուլից եւ մինչեւ նոր ընտրությունները ընկած ժամանակահատվածում միասնական պայքար սկսել, չթույլատրել, որ ընտրակաշառք բաժանող եւ հակասահմանադրական գործունեություն իրականացնող կուսակցությունները մասնակցեն նոր նշանակված ընտրություններին: Համոզված եմ, որ սա է հանրության համար իր քաղաքական ապագան ազատ ընտրելու հնարավորությունն ապահովող ճանապարհը:

Հարգանքով՝
ՀՀ նախագահի թեկնածու
Անդրիաս Ղուկասյան”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ