Սաթիկին “հարցաքննության” դեռ չեն կանչել
Վաղը` փետրվարի 3-ին “Արմենիա” հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի “Ռ-էվոլուցիա” հաղորդաշարի հերթական թողարկումը, որի հյուրն է ԱԻՄ ղեկավար, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:
Այս մասին Henaran.am-ի թղթակցին ասաց հաղորդաշարի հեղինակ եւ վարող Սաթիկ Սեյրանյանը: “Նկարահանումից հետո չեմ տեսակցել Հայրիկյանին, բայց կարծում եմ հաղորդումը չի կորցնի իր հետաքրքրությունը, քանի որ ուշագրավ շատ դրվագներ են բացահայտվում”,-ասաց Ս. Սեյրանյանը: Նշենք, որ հաղորդումը տեսագրվել է հունվարի 30-ին, թեկնածուի դեմ մահափորձից մոտ մեկ ժամ առաջ:
“Տաղավարից դուրս եկավ մոտ 21.30-ի կողմերը, տրամադրությունը նորմալ էր, արտառոց ոչինչ չնկատեցի, կատակում էր”,-պատմեց Սեյրանյանը: Հայրիկյանը նույնիսկ Սաթիկին քառատող է նվիրել:
Ի դեպ, Սաթիկ Սեյրանյանը թերեւս վերջին կամ նախավերջին մարդն է, ում հանդիպել եւ խոսել է թեկնածուն: Կես կատակ, կես լուրջ նա նշեց, որ դեռ “հարցաքննության” իրեն չեն կանչել: