10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայրիկյանը դուրս է եկել հիվանդասենյակից /լրացված/

Քիչ առաջ “Սբ.Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, որի դեմ հունվարի 31-ին մահափորձ էր կատարվել, դուրս է եկել իր հիվանդասենյակից եւ մոտեցել սպասասրահում գտնվողներին: Նա զրուցել է լրագրողների հետ:

“Ես դեռ որոշում չեմ ընդունել, բայց ամեն ինչ գնում է այն հունով, որով պետք է գնար, այսինքն՝ ամսի 18-ին ընտրւթյուն պիտի լիներ, ես դեռ հայտարարություն չեմ արել”,- ասաց ԱԻՄ առաջնորդը` հավելելով, որ դեռ դիմում պետք է ներկայացնի ՍԴ` ընտրությունների օրը հետաձգելու մասին, թեեւ արդեն պայմանավորվածություններ կան այդ մասով:

“Արդեն վիրահատության 2-րդ օրը վիճակը կայուն է, այն աստիճանի կայուն, որ ինքնուրույն քայլում է, ջերմություն չունի, վիրակապը փոխվեց, նորմալ է, հանգիստ է”,-լրագրողերի հետ զրույցում Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը ներկայացրեց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը: Նա նշեց, որ Պարույր Հայրիկյանի վիճակը բարելավվում է: Բժշկի խոսքով` Հայրիկյանը դեռ կմնա վերակենդանացման բաժանմունքում, սակայն դա չի նշանակում, որ նա վերականեդանացման բաժնի հիվանդ է:Վիրակապաերը կքանդվեն 6-րդ,7-րդ օրը: Բժիշկը նաեւ նշեց, որ հատուկ սննդակարգի կարիք չկա:

Հայրիկյանի քրոջ դուստրը` Լիլի Մկրյանը Henaran.amի հետ զրույցում ասաց, որ ինքը նոր դուրս եկավ մորեղբոր մոտից. “Իրեն լավ էր զգում, հաց էր ուտում, կատակում “:

 

Լուսանկարը` news.am-ի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ