17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ավիրվում է` բարոյականություն, արժեհամակարգ, ավանդույթ…

«Հիմա ամեն ինչ քանդում են` Երիտասարդական պալատը քանդեցին, հիմա էլ օդանավակայանն են քանդում: Այս իշխանությունը ամբողջ երկիրն է ավիրում:Նորմալ  երևույթ է ու էլ բան է մնացել մեր երկրում` բարոյականություն, արժեհամակարգ, ավանդույթ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Զվարթնոց օդանավակայանի հին ուղևորային համալիրի էստակադան քանդելու վերաբերյալ որոշմանը ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Գիմիշյանը ապշում է` անգամ եկեղեցու հանդեպ եղած հավատն է կեղծվում.«Պարտքը հասցրել են չգիտես ուր ու թալանով են զբաղված առավոտից`երեկո: Մարդիկ գնում են: Արդեն 2 միլիոն գնաց ու մենք դեռ քանդում ենք արժեքները»,-փաստեց Գիմիշյանը:

«Այսպես ինչքան կարելի է: մենք անընդհատ փորձում ենք մեղմ, տոլեռանդ, իշխանության հանդեպ հանգիստ  մոտեցմամբ մեր ասելիքը առաջ մղել, բայց հասկանում ենք, որ այպես չի կարելի»,-ասաց Գիմիշյանը:

Գիմիշյանը անդրադարձավ նաև Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին.«Լավ էտ փնթի փաստաթուղթը կապեցիք մեր վզին, հասաք Ձեր նպատակին, հիմա ինչ եք ուզում մեզնից»,-ընդգծեց քաղաքական գործիչը հավելելով, որ այս ամենը արվում է հայ մարդուն ոչնչացնելու նպատակով:

Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի քանդման հարցը կրկին օրակարգային է դարձել: Նշենք, որ ընդամենը մի քանի ամիս առաջ` մարտի 28-ին, «Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի» նախագահ Գրիգոր Ազիզյանը հայտարարել է, որ Քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ համաձայնության են եկել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոնի ներկայացուցչի հետ, ով խոստացել էր պահպանել շենքը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ