«Տես աչքդ ոնց է հելնելու». դաժանաբար սպանված կուրսանտի ծնողները չեն դիմանում
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մայրը այլևս մասնակցում դատական նիստերին: Որդեկորույս մոր առողջական վիճակը թույլ չի տալիս ամեն անգամ ականմատեսը դառնալ սպանության մեջ մեղադրվողների սանձարձակ վարքագծին:
Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց Հայկազ Բարսեղյանի հայրը` Արկադի Բարսեղյանը :
«Հատկապես անտանելի է Գնելի պահվածքը: Ամեն դատական նիստին այս տղան իրեն ակնհայտ ցինիկաբար է պահում: Դահլիճ մտնելիս կամ դուրս գալիս շրջվում է ու աչքով է անում իր տանեցիներին: Հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում մեզ հետ»,-հայտնեց սպանված կուրսանտի հայրը:
Արկադի Բարսեղյանին զայրացնում է նաևՎաչե Սահակյանի վարքագիծը. «Քիթը բարձր դահլիճ է մտնում ու արհամարանքով նայում շուրջը: Մի քիչ մարդկային բան միայն Նորայր Սահակյանի մոտ է մնացել Գնելը ,որ աչքով արեց ծնողներին`չդիմացա: Ասեցի` աչքով արա ու տես աչքդ ոնց է հելնելու, բայց ես սպասում եմ արդարադատությանը»,-ընդգծեց Արկադի Բարսեղյանը:
Հիշեցնենք, հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, հայտնաբերվել էր Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հ. Բարսեղյանի 4 համածառայակցի: Նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Դեպքից հետո հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։