02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նպատակ են ունեցել ստվեր գցել ընտրությունների բնականոն ընթացքի վրա. Սերժ Սարգսյանը առղջություն մաղթեց /վիդեո, ֆոտո/

Վայրկյաններ առաջ ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն, որտեղ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:  Սերժ Սարգսյանին ուղեկցում է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Այս պահին ՀՀ նախագահը Հայրիկյանի հիվանդասենյակում է: Մանրամասները` քիչ անց:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս եկավ Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակից: Լրագրողների հետ կարճ ճեպազրույցում նախագահն ասաց, որ Հայրիկյանը ապաքինվում է եւ ովքեր արել են այս հանցագործությունը, նպատակ են ունեցել ստվեր գցել ընտրությունների բնականոն ընթացքի վրա:

Նախագահը հավաստիացրեց, որ իրավապահ մարմինները ամեն ինչ անելու են` սեղմ ժամկետներում բացահայտելու հեղինակներին: “Այս հարցում խնդրում եմ ամենեւին չկասկածել եւ վստահեցնում եմ”,-ասաց Սերժ Սարգսյանը` Հայրիկյանին եւ բոլորին առողջություն մաղթելով:

Լրագրողների ակնարկին, թե հնարավոր է արդյոք հետաձգվի քվեարկության օրը, նախագահը չպատասխանեց եւ հրաժեշտ տվեց բոլորին:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ