02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԵՄ-ն հայտնել է իր մտահոգությունը` Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի առնչությամբ

“Regnum” տեղեկատվական գործակալության հաղորդմամբ` Հայաստանում Եվրամիության ներկայացուցչությունը մտահոգված է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի առթիվ: Պաշտոնական ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Եվրամիությունը եւս մեկ անգամ հաստատում է իր աջակցությունը` Հայաստանում միջազգային չափանիշների համաձայն ընտրություններ անցկացնելուն:

Ֆեյսբուքյան իր էջում միջադեպին է անդրադարձել նաեւ Հայաստանում մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ջեյմսը: “Ես ցնցված եմ կատարվածից: Պարոն Հայրիկյանի վրա կատարված մահափորձից մի քանի ժամ առաջ հանգամանքների բերումով ես հանդիպել էի նրա հետ, մենք քննարկում էինք նախընտրական գործընթացներին վերաբերող հարցեր: Ես անգամ պատկերացնել չէի կարող, որ նրա հետ նման բան կկատարվի: Իմ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատան անունից հայտնում եմ մեր զորակցությունը պարոն Հայրիկյանին, նրա ընտանիքին եւ ընկերներին` ցանկանալով նրան շուտափույթ ապաքինում”,-գրել է Ջեյմսը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ