01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Քոչարյանը անդրադարձավ Համայն Ռուսիո պատրիարքի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար  Շավարշ Քոչարյանն այսօր՝ հունվարի 14-ին  կառավարության այս տարվա առաջին  նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Համայն Ռուսիո պատրիարք՝ Կիրիլի հայտարարությանը, թե Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաներ չեն ոչնչացվել:

Քոչարյանը այդ արտահայտությունը մեկ բառով որակեց՝ անհաջող:

Հարցին, թե դա կարո՞ղ է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Դրանից հետո եղավ իրենց մամուլի խոսնակի մեկնաբանությունը, որ իբր դա չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը և այլն: Ես կարծում եմ, ամեն դեպքում այդ հայտարարությունը շատ անհաջող էր»:

Ավելին մեկնաբանել փոխնախարարը չի ցանկանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ