16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայ Առաքելական Եկեղեցուն տարածք հանձնելու նախագիծը հաստատվեց

Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում գտնվող 0.508 հա  պետական սեփականության հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից 0.4 հա հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)` Սաղմոսավանում մշակույթի կենտրոն կառուցել ու նպատակով:

Այսօր կայացած Կառավարության նիստում  ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ նշված տարածքը չի օգտագործվում, համայնքը  մշակույթի կենտրոն չունի:

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պատարաստակամություն է հայտնել ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.508 հա (ծածկագիր 0007-0146) հողամասից 0.4 հա տարածքում կկառուցել մշակույթի կենտրոն»,- նշված է հիմնավորման մեջ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ