25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ նոր դեսպան է նշանակվել. ո՞վ կփոխարինի Տիգրան Սարգսյանին

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով  ազատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Այս մասին հայտնում են  ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

Վերջինս նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն):

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի` 2015թ. դեկտեմբերի 21-ի նիստում ԵՏՀ Կոլեգիայի նախագահ է նշանակվել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ