17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վարորդները կվճարեն ու կշարունակեն խախտումներ իրականանցել

Դեռևս 2015 թվականի սեպտեմբերին նախագահը հանձնարական տվեց, որ որոշակի մեղմացուցիչ փոփոխություններ լինեն վարչական իրավախախտումների համակարգում: Սակայն 5 ամիս անց տեսնում ենք, որ հանձնարարակնի փոքր մասն է կատարված: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արմեն Եփրեմյանը` «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունից:

Անդրադառնալով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքին և օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթի մասին՝ բանախոսը նկատեց. «Մեր նախաձեռնությունն անբավարար է գնահատում օրենքը: Օրենքի հետ կապված լրացումներ ունենք և պահանջում ենք, որ օրենքի մեջ ներառվեն բոլոր բացթողումները»:

Ըստ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամների` համակարգային փոփոխություններ են պետք: «Օրինակ` եթե նախկինում գծերը տրորելու համար տուգանում էին, հիմա զգուշացնելու են: Սա առաջընթաց չէ, ու եթե մի բանի մեջ կա ձեռնարկատիրական մոտեցում, մենք դա օբյեկտիվ գործընթաց չենք համարում: Այս համակարգում համակարգային փոփոխություններ էին պետք, ոչ թե` մասնավոր: Ստացվում է, որ ըստ նոր օրենքի` վարորդները կարող են անհսահաման խախտումներ կատարել, վճարել դրանց դիմաց և էլի խախտումներ կատարել»,- շեշտեց նախաձեռնության մյուս անդամը` Արսեն Պետրոսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ