27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սպանության մութ կետերը. փաստաբանը ակնկալում է

«Առաջին ակնկալիքը, որ ունեմ շարունակվող դատավարությունից՝ դա այն է, որ ցանկանում եմ դատական նորմալ պայմաններ ապահովեն: Իրավապահ մարմինները պետք է բարենպաստ պայմաններ ապահովեն նորմալ դատաքննության համար, որպիսի գոնե այս փուլում պատկերացում ձևավորվի, որ այստեղ իրական արդարադատություն է իրականացվում և ոչ թե ինչ-որ ընթացիկ պրոցեսներ են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Ավետիսյանների ընտանիքի ողբերգական սպանդի մեղավորի՝  Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությանը՝ ասաց Ավետիսյանների իրավահաջորդների պաշտպան Երեմ Սարգսյանը:

Սարգսյանը անդրադառնալով անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանը ցնցած ողբերգական դեպքի մանրամասներին փաստեց, որ դատավարության մեջ դեռևս չբացահայտված, մութ կետեր կան ու դրա հիմքում  ընկած է նախաքննության հենց սկզբում ստեղծված իրավիճակը. «Նախաքննության սկիզբն էր , հանցագործությունը կատարելուց հետո տեղի ունեցող իրադարձություններն էին, որ Պերմյակովին հայտնաբերեցին ոչ թե մեր իրավապահները, այլ Ռուսաստանի Դաշնության զինվորականները: Սա ամենաբացասական երևույթն էր, որին հաջորդեց բացասական իրադարձությունների շարանը: Եթե մենք հայտնաբերեինք Պերմյակովին, ապա այսքան խնդիրներ չէին ծագի: Կան հանգամանքներ, որոնց համար այս պահին միջնորդում ենք պահանջել ռուսական կողմից»,-ընդգծեց պաշտպանը:

Երեմ Սարգսյանը առաջիկա դատավարությունից ակնկալում է, որ ամբողջությամբ պարզաբանվի կատարվածը, ամեն բան լինի բաց տեքստով, բացահայտվեն բոլոր չբացահայտված հանգամանքները: Տուժողի իրավահաջորդները գոնե ինչ-որ չափով իրենց հանգիստ զգան:

«Չի բացառվում, որ գործի հետ կապված ամբողջական նյութերը ստանալուց հետո մենք այլ դիրքորոշում ունենայինք: Եղածի շրջանակում դրական ելք էր, որ գործը տրամադրվեց հայկական կողմին: Մենք ունեինք իրավիճակ, երբ արդեն անհնար էր թվում գործը հայկական կողմին տրամադրելու հնարավորությունը»,-եզրափակեց Երեմ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի սպանություն Գյումրիում, տեղի է ունեցել 2015 թ. հունվարի 12-ին Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում, սպանվել են տան մեջ գտնվող ընտանիքի բոլոր 7 անդամները։ Սպանության մեջ մեղադրվում է  Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի  ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:

Erem-Sargsyan-1

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ