14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սկանդալ ուղիղ եթերում, գործին միջամտել է Ստամբուլի դատախազությունը

Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայում Kanal D հեռուստաալիքով հեռարձակվող հայտնի «Beyaz Show» ծրագրի հաղորդավար Բեյազըթ Օզթյուրքի, հաղորդման պատասխանատուի և հեռուստադիտող Այշե Չելիքի նկատմամբ, գրում է Ermenihaber.am-ը:

Վերջինս, կապ հաստատելով ուղիղ եթերով հեռարձակվող հաղորդման հետ, ներկայացել էր որպես Դիարբեքիրում ապրող ուսուցչուհի և դատապարտել է այնտեղ տեղի ունեցող ռազմական գործողություններն ու բռնությունները: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Gazetevatan» լրատվական կայքը, դատախազությունը նշված անձանց նկատմամբ հետաքննություն է սկսել «ահաբեկչության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով:

Նշենք, որ Թուրքիայում ահաբեկչական է համարվում «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK), որի զինյալներին թուրքական լրատվությունը ներկայացնում է որպես ահաբեկիչներ:

Աղբյուրը նշում, որ Դիարբեքիրում բնակվող ուսուցչուհու ուղիղեթերյան քննադատությունը բացասական արձագանք է առաջացրել, ինչը ստիպել էր հեռուստաալիքի ղեկավարությանը և հաղորդավարին ներողություն խնդրել միջադեպի համար:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ