18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Ամեն տարի Կենտրոն վարչական շրջանում պետք է ազատվի առնվազն 2 փողոց»

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային  խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ  քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են գույքագրվել  մայրաքաղաքի կենտրոնական փողոցների մայթերում գործող, հետիոտնի ազատ տեղաշարժը խոչընդոտող տարաբնույթ սարքավորումներն ու սառնարանները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ  ամեն տարի Կենտրոն վարչական շրջանում պետք է ազատվի առնվազն 2 փողոց: Հանձնարարվել է նմանատիպ աշխատանքներ տանել նաև մյուս վարչական շրջաններում:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ  զեկուցվել է, որ նախորդ 10 օրերի  ընթացքում կասեցվել է ապօրինաշինության և հողազավթման 1 դեպք: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված 1 օբյեկտ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ