17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիան քիթն ուզում է մտցնել Արցախի հակամարտության կարգավորման մեջ

«1917 թվականից սկսած երկու դեպքով,  ռուսական զորքը հեռացավ զենքը թողնելով հայկական բանակին, այնպես էլ այս անգամ այն սպառազինությունը կթողնի հայկական բանակին»,-այսօր «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Ես չեմ պատկերցնում, որ ՌԴ-ն կարող է ՆԱՏՕ-ի դեմ պատերազմ սկսել: Ոմանք Թուրքիա ասելով պատկերացնում են ենիչերներ, իրենց յաթաղաններով, բայց այսօր Թուրքիան ՆԱՏՕ-ն է, իսկ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի դեմ հաստատ չի պատերազմի»,- ընդգծեց Արշակյանը:

Ազատ Արշակյանի խոսքով՝ ռուս-թուրքական հարաբերությունը պատմական անցյալ ունեն, որոնք մրցակցում են ոչ միայն Կովկասում ու տարածաշրջանում իրենց ազդեցությունը հաստատելու համար, այլ նաև պանթյուրքիզմի տարր կա:

«Հայ լինելն ընդհանրապես աշխարհում վտանգավոր է ցանկացած երկրում և պարզվում է՝ ՀՀ-ում էլ ապահով չէ: Եթե անկառավարելի, չնախատեսված իրադրություն ստեղծվի, վտանգներ կան, քանի որ պետք է ունենանք կոմպոնենտ, պրոֆեսիոնալ, որակյալ իշխանություն, որ ծանր, հեղհեղուկ փոփոխությունների աշխարհում կարողանան հայրենիք պահել»,- փաստեց ԳԽ նախկին պատգամավորը:

ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը ևս ողջունեց ռուսական զինատեսակներով բազայի հարստացումը:

«400-ների տեղադրումը, որը օդային տարածքը ծածկել է: Մեր հարևան կոչվածը ես ասել եմ, գյուրզայի է նման, գոնե գյուրզան զգուշացում է հարձակումից առաջ, այս հարևանը չի էլ զգուշացնում»,-տեսակետ հայտնեց ընդդիմադիր գործիչը:

Եղիազարյանը շեշտեց, որ Թուրքիան արդեն ցույց է տվել իր դեմքը, որպես վատ հարևան.

«Ավելին՝ Թուրքիան սողոսկում է, և քիթը ուզում է մտցնել Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի մեջ, որպեսզի Հարավային կովկասում դոմինանտ լինի, որը երբեք չի լինի, փա՛ռք Աստծո, որ Գյումրու 102 ռազմաբազան այսպես զինվում է»,-եզրափակեց Եղիազարյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ