21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Նոր Տարուն ՃՏՊ-ի 25 դեպք է գրանցվել

Տոնական օրերին հանրապետության տարածքում գրանցվել է 676 արտակարգ դեպք, որը նախորդ տարվա համեմատ 250-ով ավելի էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանը:

«ՃՏՊ-ների ցուցանիշները նվազել են և արձանագրվել է 25 դեպք, մեկ զոհ է եղել, 23 տուժած»,- ասաց նա և նշեց, որ այս տարի փլուզումները վեցով պակասել են, կենցաղային կանչերն են շատ եղել և արձանագրվել է 263 կենցաղային դեպք, որոնք բոլորն էլ սահմանված կարգով սպասարկվել են, թունավորումների ինը դեպք է գրանցվել՝ ինչպես անցած տարի:

Ըստ պաշտոնյայի՝ նույն ժամանակահատվածում 3500 մարդ և 1234 տրանսպորտային միջաց դուրս է բերվել անվտանգ տարածք: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը Նոր տարուն ստացել է 10 հազարից ավելի զանգեր, որոնց հիմնական մասը եղել է Սյունիքից և Գեղարքունիքից, որոնք պայմանավարված են եղել տվյալ մարզերում ձյան հետեւանքով ճանապարհների անանցանելիության հետ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ