29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

10 մեքենա եւ 24 ուղեւոր արգելափակվել են ձյան մեջ

Հունվարի 9-ին, ժամը 04.26-ին տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշեն-Ջրաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել դեպի առվակը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել «Nissan Patrol» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ղ.):

***

Հունվարի 8-ին, ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ֆրունզեի փողոցի թիվ 10/1 շենքի մոտակայքում ավտոմեքենան սահել եւ ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 0552s պ/հ ավտոմեքենան:

***

Հունվարի 8-ին, ժամը 14.28-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 0311L համարանիշով Վանաձոր-Երեւան ավտոճանապարհը սպասարկող N403 միկրոավտոբուսը (16 ուղեւոր):

***

Հունվարի 8-ին, ժամը 13.52-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Range Rover» մակնիշի 88 DV 886 համարանիշով (վարորդ՝ Կ. Մ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (2 ուղեւոր):

***

Հունվարի 8-ին, ժամը 13.31-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Ալագյազ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Mercedes C180» 34 ZU 106 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ս.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (2 ուղեւոր):

***

Հունվարի 8-ին, ժամը 13.31-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին՝ խաչմերուկում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Daewoo matiz» մակնիշի 34 ZZ 707 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Չ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 8-ին, ժամը 09.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդաբլուր գյուղի խաչմերուկում արգելափակվել են 4 ավտոմեքենա:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները (1 ուղեւորով):

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ