Ո՞ւմ հետ է նշել Ամանորը նախարարը
ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Նոր տարին դիմավորել է Հայաստանում` ընտանիքի հետ: Այս մասին ասաց նախարարը` լրագրողների հետ զրույցում:
«Նշել եմ այնպես, ինչպես նախկինում` ընտանիքիս հետ, տանը»,-ընդգծեց նախարարը:
Ինչ վերաբերում է նրա ամանորյա մաղթանքին, նախարարը նշեց, որ կարող են լինել վեհ ու գեղեցիկ բառեր, ջերմ խոսքեր, բայց յուրաքանչյուրին ցանկանում է անհատական երազանքների իրականացում։
«Յուրաքանչյուրիդ ներսում այն, ինչ-որ կա, ինչ նվիրական ու փափագած երազանք, թող իրականանա, իսկ ժողովրդին ցանկանում եմ մի փոքր պակաս կենցաղ, մի քիչ շատ ուրախություն ու երջանկություն, իսկ յուրաքանչյուր զինվորի մայր ու զինվոր թող ստանա այն, ինչ ուզում ենք բոլորս՝ խաղաղություն»,-եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը։