24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Հայրիկյանը Արման Մելիքյանին խնդրում է ներողամիտ լինել

ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը նախագահի մեկ այլ թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանին խնդրում է ներողամիտ լինել, որ վերջինս չի ընդգրկվել նախագահի երեք թեկնածուների՝ Հայրիկյանի, Հրանտ Բագրատյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի միասնական հայտարարության մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայրիկյանն ասաց, որ ճիշտ է՝ Մելիքյանին չի ուղարկվել այդ հայտարարությունը, սակայն այդտեղ չարակամություն չի եղել:

Նախագահի թեկնածու, ՛՛Ազգային համաձայնություն՛՛ կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի բանավեճի առաջարկը Հայրիկյանը մերժեց. ՛՛Ոչ մի պարկեշտ աշակերտ իր ուսուցչին բանավեճի չի հրավիրում, երևի խոսքն իմ մասին չի եղել, ես Արամ Հարությունյանին մաղթում եմ հաջողություն՛՛,-նշեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ