Էրիկը ամենալավ նվերը…/ֆոտո/
Երգիչ Էրիկ Կարապետյանը ավանդույթի համաձայն Ամանորին լինում է տանը` Վրաստանում: Այստեղ նրան սպասում է ընտանիքը:
Այդ մասին նշեց Էրիկը Henaran.am-ի հետ զրույցում:
«Աշխատանքի պատճառով Նոր տարվա գիշերը ընտանիքիս հետ չդիմավորեցի, մի քանի տեղ ելույթ ունեցա: Ավանդույթը պահպանելով հունվարի 1-ի առավոտյան եկա Վրաստան ընտանիքիս հետ նոր տարին անցկացնելու»,-ասաց Էրիկը`հավելելով, որ մի քանի օր այնտեղ մնալուց հետո վերադառնալու է ու անցնելու գործի:
«2016 թվականի հետ կապված ամեն ինչ պլանավորված է, համերգային ծրագրերով գերծանրաբեռնված: 2016թվականը պոզիտիվ տարի է, մարդիկ միմյանց շատ անակնկալներ կմատուցեն» ,-վստահեցնում է երգիչը, որը անձնականի հետ կապված առայժմ չակերտները չի բացում ու խորհորդ է տալիս ժպտալով դիմավորել Նոր տարին:
Էրիկը հունվարի 1-ի Instagram-ի իր էջում գրառել է.
«Դե ինչ, ավարտում եմ 2015թ.-ն , այն ՝ համարելով ինձ համար ստացված…
Շնորհակալ եմ բոլորից ՝ իմ երազանքերը իրականություն դարձնելու համար ։
Իմ սիրելի հանդիսատես.
Շնորհակալ եմ,որ Դուք կաք ու Ձեր շնորհիվ ես աշխատել եմ ամբող տարին ՝ գրանցելով հաջողություններ։
Իմ ընկերներ,հարազատներ, իմ ընտանիք.
Դուք իմ ուժն եք !!! Շնորհակալ եմ,որ դարձնում եք ինձ ավելի ուժեղ ու անպարտելի…
Հաջորդ տարում շատ անելիքներ ունենք միասին, միայն թե ուզում եմ տարին առողջ,ուրախ և եռանդով լի դիմավորենք,
խաղաղությամբ՝ մեր տներում,մեր երկրում, մեր երկիր մոլորակի վրա ….
Շնորհավոր Գալիք 2016-ը !!!!»:
Էրիկը իր էջում տեղադրել է նաև մի լուսանկար և գրել.«Ամանորի իմ ամենալավ նվերը»