11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չի ներվում, երբ իշխանությունից դուրս են գալիս եւ համարձակվում են քննադատել

‘’Ես եւ պարոն Օսկանյանը բախտակիցներ ենք’’,-այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամում կազմակերպված քննարկմանը անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործին, նշեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` պատասխանելով հարցին, թե, ի վերջո, ինչ նպատակով “Սիվիլիթասի” հետ կապված ողջ գործընթացը ծավալվեց, գուցե Օսկանյանը այն թեկնածուն էր, որից իշխանությունը վախենում էր:

Ալեքսանդր Արզումանյանը ասաց, որ կասկած չունի` դա քաղաքական հետապնդում է, բայց չի մեկնաբանի այն, ինչն իր սկզբունքներին հակասում է:

Նույն հարցին ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանը պատասխանեց, թե այսօր շատերին շատ բան է ներվում, անգամ իշխանության քննադատներին լրատվամիջոցներով արտահայտվելու հնարավորություն է տրվում, բայց նրա խոսքով, մի բան այսօր չի ներվում, երբ իշխանթյունից դուրս են գալիս եւ համարձակվում են քննադատել, կամ այլ կուսակցություն մտնելով` համարձակվում  են այլ կերպ խոսել:

Իշխանությունն այս առումով ըստ Իգիթյանի` ‘’վիրուս’’ տեսավ, որը կարող էր տարածվել եւ համարեց դա անվտանգության խնդիր:

Հովհաննես Իգիթյանը նշեց, թե այն, ինչ ինքն ասում է, չեն ասի իշխանության մեջ գտնվող գործիչները, եթե անգամ համաձայն են դրա հետ, որովհետեւ, դա նրանց չի ներվում:

‘’Դրա համար ամեն ինչ այսպես եղավ: Բոլորի համար պարզ է, որ սա քաղաքական հետապնդում է, ավելին է, քան քաղաքական հետապնդումը `ժամանակին իշխանության մեջ եղած մեկը համարձակվում է իշխանության մասին խոսել’’,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ