27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ընդունված Սահմանադրության առաջին պտուղները՝ ըստ Այվազյանի

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջիկայում, երբ Սահմանադրական փոփոխություններն արդեն անցել են, հարկային դաշտում իրականացվելու են լուրջ վարչարարական փոփոխությունները :

Նա հիշեցրեց, որ ընդունված Սահմանադրությամբ ունենք մենաշնորհների կամ հակամենաշնորհային մրցակության ոլորտում վերահսկման լրջագույն գործիք:

Հիշեցնենք, որ ընդունված Սահմանադրական նախագծի 59-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք, այս իրավունքի իրացման պայմանները սահմանվում են օրենքով, մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով` ելնելով հանրային շահից: Սույն հոդվածով նշվում է, որ կարգելվի այն մենաշնորհը, որը չի բխում հանրության շահերից: Հավելենք, որ նախկին օրենսդրությունը նման բան չէր նախատեսում:

«Սահմանադրության մեջ այդ կետի առկայության շնորհիվ հետագայում մենք կկարողանան կարգավորել օրենսդրությունը` էապես բարձրացնելով ազդեցության լծակները: Գաղտնիք չէ, որ մենաշնորհը կարող է բերել տնտեսության ազատ մրցակցության խաթարմանը, սակայն չպետք է մոռանալ, որ խոսքը չի գնում բնական մենաշնորհի մասին, որոնք են ջրամատակարարումը կամ էլոկտրամատակարարումը: Մեր խնդիրն է անել առավելագույնը, որպեսզի մենաշնորհները չառաջանան: Պետությունը պետք է անի այնպես, որ տնտեսվարողը չչարաշահի գերիշխող իր դիրքը»,- պարզաբանեց Այվազյանը` ընդգծելով, որ իր խորը համոզմամբ` գերիշխող դիրքը ներքին ռեսուրսների օգտագործման պարագայում բերում է չարաշահման: Պատգամավորի խոսքով` այսուհետ պետությանը կտրվեն լրացուցիչ լծակներ դաշտը կարգավորելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ