10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ եղան դոշ ծեծողները, փողերը վերցրին իշխանունթյունից, քաշվեցին ղրա՞ղ

“Ի՞նչ եղան այն քաղաքական գործիչները, որոնք դոշ էին ծեծում: Ի՞նչ եղան, փողերը վերցրին, քաշվեցին ղրա՞ղ’’,-այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամում կազմակերպված քննարկմանը բանախոսներին նման հարց ուղղեց ներկաներից մեկը:

“Ազատ դեմոկրատների” ներկայացուցիչ, ՀԱԿ նախկին անդամ Ալեքսանդր Արզումանյանն արձագանքելով` նշեց, որ իրենք թեկնածու չունեն, բայց ակտիվորեն մասնակցում են ընտրական գործընթացներին, աջակցում ընդդմադիր թեկնածուներին:

‘’Մեր համոզմամբ, այսօր երեք ընդդիմություն կա` Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Պարույր Հայրիկյանը , նրանցից որին էլ հասարակությունը ձայն տա օգտակար կլինի’’,-նշեց նա եւ հավելեց.

’’Փող վերցրին, բան արեցին … իմ գործը չի  նման գնմահատական տալ: Շատ ցավում եմ, որ, այո, քաղաքական խոշոր միավորումները ընտրել են չմասնակցության տարբերակը, որը նոր մոտեցում է` ոչ բոյկոտ է, ոչ մասնակցություն’’:

Ալեքսանդր Արզումանյանը ասաց, որ այդ քաղաքական ուժերի որոշ սեգմենտներ ակտիվորեն աջակցում են թեկնածուներին, օրինակ` ՀԱԿ-ի մի սեգմենտը` Հրանտ Բագրատյանին, ԲՀԿ-ինը` Սերժ Սարգսյանին:

‘’Բայղուշությունը քաղաքական կատեգորիա չէ: Սա բայղուշություն է` նստել տանը եւ հայտարարել` վերջ մեռանք : Չես ուզում  եւս հինգ տարի կեղեքեն, գնա գլուխդ պատով տուր` մինչեւ պատը ծակվի: Ոչ մի ժողովուրդ ազատության համար տանը նստած չի պայքարել ազատության համար մեռել էլ են, բանտ էլ են նստել’’-հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը:

Նույն հարցին ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանը պատասխանեց.’’Ցավոք, իմ կուսակցությունը չունի իր թեկնածուն, ես ունեմ իմ թեկնածուն’’: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ