26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքագետը տրամաբանական է համարում Սերժ Սարգսյանին սատարելու մասին ԲՀԿ-ականների հավաստիացումները

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը տարօրինակ չի համարում, որ մի շարք ԲՀԿ-ական գործիչներ հայտարարել են գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու  Սերժ Սարգսյանին սատարելու մասին:

‘’Քանի որ ԲՀԿ-ն հայտարարել է, որ չի մասնակցում ընտրություններին եւ նաեւ չի բոյկոտում իր շարքայիին անդամներին ինքնակամ ընտրության հնարավորություն է տվել’’,- Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Երվանդ Բոզոյանը:

Նա տրամաբանական է համարում, որ ԲՀԿ հատկապես ՏԻՄ-երում ներգրավված ներկայացուցիչները սատարում են գործող նախագահին:

‘’ԲՀԿ-ն ՏԻՄ-երում շատ ներկայացուցիչներ ունի, իսկ ՏԻՄ համակարգում աշխատելով, նրանք նաեւ կենտրոնական իշխանությունից կախվածություն ունեն,  ուստի իրենց տեղական խնդիրները հաջողությամբ աշխատեցնելու առումով կցանկանան լավ հարաբերություններ պահպանել կենտրոնական իշխանությունների հետ’’,-համոզմունք է հայտնել քաղաքագետը:

Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ի ընտրազանգվածին, Երվանդ Բոզոյանի կարծիքով, ԲՀԿ-ի ընտրազանգվածը տարբեր մարդկանց օգտին կքվեարկի.’’Մի մասը Սերժ Սարգսյանի, մյուսը` Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, կլինեն մարդիկ, որոնք կքվեարկեն Բագրատյանի օգտին’’:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն, համաձայն իր քաղխորհրդի հայտարարության` չի մասնակցում նախագահական ընտրություններին եւ որեւէ թեկնածուի չի սատարում: Մի շարք ԲՀԿ-ականներ, ինչպես օրինակ Գյումրու քաղաքապետ , ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, ՀՀ  առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը հայտարարել են նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու մասին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ