13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Երուսաղեմի նորընտիր Հայոց Պատրիարքին

Հունվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին Երուսաղեմի Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով:

 “… Փառք Ամենակալին, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը ուխտյալ եկեղեցականաց հավատարիմ ծառայությամբ դարեր ի վեր արդյունազարդում է իր սրբազան առաքելությունը Տերունակոխ սուրբ վայրերում:  Մեր հոգու հայցն է, որ Տիրոջ օրհնության ներքո Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանությունը Ձեր գլխավորությամբ շարունակի տերունապատվեր սպասավորությունն ու նախանձախնդիր պահպանությունը Սուրբ տեղյաց մեր նվիրական սրբավայրերի”, –  ասվում է Վեհափառ Հայրապետի շնորհավորագրի մեջ:

 Նորին Սրբությունը մաղթել է, որ Բարձրյալն Աստված աջակից լինի նորընտիր Պատրիարքին` շնորհելով արգասալի իրագործումներ ու մշտանորոգ հաջողություններ, և առավել զորացնի Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը` ի փառս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն համայն հավատավոր հայ ժողովրդի:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ