27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում չկան ֆավորիտներ, կան քավության նոխազի թեկնածուներ

“Առաջին անգամ ժողովրդին անկեղծ ասում եմ` ընտրություններն ապուշություն են, մասնակցեք այդ ապուշությանը եւ գնահատեք այն”: Նման բնութագիր տվեց “Ղարաբաղ” կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` նախագահի թեկնածուների քարոզարշավին:

Այն հարցին, թե նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը համարվում է 2-րդ պատվավոր տեղի ֆավորիտը, Աշոտ Մանուչարյանը նկատեց, որ Հայաստանի քաղաքական եւ պետական դաշտում ֆավորիտներ չկան, կա քավության նոխազի տեղ եւ մարդիկ պայքարելու են այդ տեղի համար:

Որքանով են իշխանությունները մեղավոր քաղաքական դաշտի ամայացման համար: Բանախոսը նշեց, որ իշխանությունները մեղավոր չեն, քանի որ “շրջական ավելի մեծ է” եւ մի պատմություն պատմեց:

“Հայաստանի խուլ գավառներից մեկից Երեւան է գալիս մի անձնավորություն ու հավակնում բարձր պաշտոնի: Սկզբում շատ վախեցած էր, թե ինչ լեզվով է խոսելու քաղաքական գործիչների, պաշտոնյաների, մտավորականների հետ, բայց առաջին իսկ պահից նրա մոտ մտան եւ սկսեցին խոսել առեւտրից` “ինչ ես տալիս, ինչ ես վերցնում”: Հետո նրան մենք մեղադրեցինք այդպես գործելու համար եւ վերջինս արդարացավ, որ համակարգն է այդպիսին”:

Իսկ այն հարցին, թե ինչը կկանգնեցնի արտագաղթը, Մանուչարյանը նշեց. “Նոր Հայաստանը, քանի որ այն Հայաստանը, որը կա, ընդհանրություն չունի այն Հայաստանի հետ, որ մարդկանց ներսում է: Արդյունքում` նրանք իրենց վիրավոր հոգին փրկում են Հայաստանից փախչելով”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ