13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Միջազգային դիտորդները զբաղված են բանդիտիզմով. Մանուչարյան

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հայտարարած հացադուլլը առաջին դեպքն էր, որով նա դեմ գնաց դիտորդների մանիպուլյացիոն գործիքներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  “Ղարաբաղ” կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Վերջինս անընդունելի է համարում Անդրիաս Ղուկասյանի ձեւակերպումը` կապված ընտրությունենրի հետ, քանի որ ըստ նրա` Հայաստանում ընտրություն չկա, կա թատերական խաղ:

Անդրադառնալով նախագահի 3 թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Պարույր Հայրիկյանի եւ Հրանտ Բագրատյանի միասնական հայտարարությանը` նա նշեց, որ այն անընդունելի է, քանի որ հայտարարության տեքստում ոչ մի բառ չկար այդ “դիտորդներին գրողի ծոցն ուղարկելու ” մասին:

Ըստ Աշոտ Մանուչարյանի` միջազգային դիտորդների գնահատականները ոչ մի կապ չունեն հայաստանյան իրական ընտրությունների, իրական գնահատականների հետ: Դիտորդական կազմակերպությունները, ըստ Աշոտ Մանուչարյանի, բանդիտական կազմակերպություններ են եւ զբաղված են բադիտիզմով:

Աշոտ Մանուչարյանը նկատում է, որ այսօր ոչ թե պետք է խոսել, թե ինչ արդյունք կգրանցվի փետրվարի 18-ին, այլ պետք է խոսել, թե փետրվարի 19-ին աշխարհի ուժեղագույններն ինչպես են մխրճվելու Հայաստանի արտաքաղաքական գործընթացների մեջ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ