07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կարող է թվալ, թե ‪Աստված‬ ձեզ չի սիրում

Երբեմն ձեզ կարող է թվալ թե Աստված‬ ձեզ չի սիրում ու դրա համար էլ չի օգնում. «Մի տարի է անելանելի վիճակում եմ և բոլորն ինձանից հեռանում են,» ինձ պատմեց ընկերներիցս մեկը: Ու պարզվեց, որ այդ վիճակի մեջ էր, որ մարդը սկսեց փնտրել Աստծուն: Ու գտավ: Գտավ և ուրախության համն առավ: Իսկապես որ ամեն նեղություն մարդու օգուտի համար է (Հռ. 8:28), որ մարդն աճի, պտուղ տա ու տեսնի թե Աստված ինչպես է իրեն սիրում ու սպասում, որ վերադառնա իր զավակը ու վերականգնվի նախկին օրհնության մեջ:

Այն, ինչ Աստված նախատեսել է ձեր համար ավելի մեծ է քան դուք կարող եք պատկերացնել, ավելի լավն է քան դուք կարող եք երազել, ավելի լիացնող է քան դուք մտածում եք թե հնարավոր է:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ