30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կկրկնօրինակեն, բայց ոչ ամբողջությամբ. Հայկական ժամանակ

ԼՂՀ Սահմանադրության փոփոխություններ նախաձեռնելու մասին հրապարակային քննարկումները կսկսվեն գալիք տարում։ Նախաձեռնությանը կողմ քաղաքական ուժերն առաջիկայում դիմել են ԼՂՀ նախագահին՝ պաշտոնական քննարկումների մեկնարկը տալու համար։ Այս մասին երեկ հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը իր տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ մինչ այժմ Էլ Արցախի քաղաքական ուժերի միջեւ քննարկումներ եւ կոնսուլտացիաներ են եղել սահմանադրական փոփոխությունների թեմայի շուրջ։

Ըստ Հարությունյանի, նախատեսվող փոփոխությունները կարող են էապես տարբերվել Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրությունից։ Արցախում սահմանադրական փոփոխությունները, ըստ վարչապետի, հիմնականում միտված են լինելու տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրների վերացմանը, առանձին պետական կառույցների բարելավմանը եւ գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Իսկ Արա Հարությունյանը մոտ 2 շաբաթ առաջ թերթին տված հարցազրույցում, խոսելով Արցախի սահմանադրական փոփոխություններ մասին, ասել էր. «Որեւև պրոցես չենք սկսել, այո, դա մեր կուսակցության տեսակետն է, ծրագրային դրույթներից է, որ ոչ միայն կառավարման համակարգի փո-փոխություն լինի, անցում կատարվի խորհրդարանական համակարգի, այլեւ ընդհանուր բարեփոխումներ լինեն, որ բերելու են պետական եւ կառավարման ինստիտուտների ընդհանուր օպտիմալացման»։

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ