09 Մայիսի, Saturday, 2026
KFC

Էական տեղաշարժեր են սպասվում կառավարությունում. Հրապարակ

Առաջիկայում ոչ միայն կառավարությունում, այլև դիվանագիտական կորպուսում տեղաշարժեր են սպասվում: Թերթի տեղեկություններով` Արաբական Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը կտեղափոխվի Լիբանան, Էմիրություններում դեսպան կնշանակվի Ֆադեյ Չարչօղլյանը: Իսկ թե վերջինս արաբական աշխարհում կզբաղվի՞ արդարադատության ամենագեղեցիկ նախարարի լոբբինգով, ինչպես անում էր Ղարիբջանյանը, մեր աղբյուրները չասացին:

Դիվանագիտական նոր աշխատանքի կտեղափոխվի նաև Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը. խոսվում է, որ նա կդառնա Բուլղարիայում դեսպան: Ըստ նույն աղբյուրների` Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը կփոխարինի Արմեն Խաչատրյանին` Բելառուսում, իսկ ՌԴ դեսպանի առնչությամբ կրկին տալիս են Շավարշ Քոչարյանի և Հրանուշ Հակոբյանի անունները: Բայց քանի որ ԵՏՄ «վարչապետն» այլևս Տիգրան Սարգսյանն է, շատերը կարծում են, որ Շ. Քոչարյանի շանսերն ավելի մեծ են:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ