07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Հենրիխի մոտ “Շախտյորից” դուրս այնպես չի ստացվի

”Ես պաշտում եմ Հենրիխ Մխիթարյանին որպես ֆուտբոլիստ, մանավանդ որ լավ եմ ճանաչում նրա հորը` Համլետ Մխիթարյանին”,- Henaran.am-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղաոճի մասին այսպես արտահայտվեց Մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանը:

Ալեքսանյանը վստահ չէ, որ անգլիական կամ իսպանական ակումբներում, որոնք ցանկանում են իրենց կազմում տեսնել Հենրիխին, կարող է այդպես լավ հանդես գալ, ինչպես ”Շախտյորում”: ”Օրինակ` ուկրաինացիներն ունեին Շևչենկո, ով Իտալիայում հրաշքներ էր գործում, նույնիսկ դարձավ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, բայց վերադարձավ Կիևի Դինամո և այնտեղ հավաքականից դուրս մնաց:

Գործընկերներն իրար կես խոսքից պիտի հասկանան, եթե ”Շախտյորում” իրեն հաջողվել է, իր թիմակիցները նրան լավ են հասկանում, միգուցե գնա ուրիշ ակումբ և այդպես չստացվի”,-բացատրեց Ալեքսանյանը` հավելելով, որ իր ցանկությունն է, որպեսզի Հենրիխը խաղա այնտեղ, որտեղ իրեն լավ է զգում:

Հարցին, թե ինչպես է գնահատում Հենրիխի տեխնիկան, պատասխանեց.”Հենրիխ Մխիթարյանը կոնկրետ ինձ համար անթերի ֆուտբոլիստ է, նա Խորեն Հովհաննիսյանի, Արթուր Պետրոսյանի լավագույն ավանդույթների, գործի շարունակողն է”,-եզրափակեց Մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ