16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Երեւան է ժամանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով այսօր Երևան է ժամանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած` շուրջ 40 հոգուց բաղկացած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀԱՊԿ քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռազմատնտեսական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից Գործարար խորհրդի անդամներ:

Տեղի կունենա Ռազմատնտեսական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից Գործարար խորհրդի հայ-ռուսական ազգային մասերի համատեղ նիստը, որի ժամանակ կստորագրվի նիստի արդյունքների վերաբերյալ արձանագրություն: Կքննարկվեն Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը, ինչպես նաև ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Այցի շրջանակներում պատվիրակության կազմում ընդգրկված` ռազմաարդյունաբերության ոլորտի ռուսական ձեռնարկությունների ղեկավարները կայցելեն նույն ոլորտի հայկական գործընկեր ձեռնարկություններ, կծանոթանան նրանց արտադրական կարողություններին, կնախանշեն համագործակցության նոր ծրագրեր:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կստորագրեն Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիա հիմնադրելու մասին հուշագիր:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ