25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հանդիպումներ է ունեցել

Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի և Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի նորանշանակ գլխավոր շտաբի պետ, գնդապետ Ջանիբեկ Կապարովի հետ:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ստորագրվել են «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ Միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին» համաձայնագիրը և 2016թ. ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ միջև համագործակցության պլանը, քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:

Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հանդիպման ժամանակ ստորագրվել է 2016թ. ՀՀ ՊՆ և ԲՀ ՊՆ միջև երկկողմ համագործակցության  պլանը և քննարկվել են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ