16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ապահով Հայաստանը նաեւ համայնքների համաչափ զարգացումն է /վիդեո/

“Ձեր ծրագրերը մեր թեւերի թռիչքն են”: Այս եւ այլ նմանատիպ կարգախոսներով իջեւանցիները դիմավորեցին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:

Սերժ Սարգսյանը իջեւանցի ընտրողներին ներկայացրեց իր նախընտրական ծրագրի հիմնադրույթները, մասնավորեպես ասելով, որ իր ղեկավարած քաղաքական ուժի որդեգրած ուղին պահանջված է: Ուշադրություն է դարձվելու մարզերի համաչափ զարգացմանը, աջակցելու են համատիրություններին, ՏԻՄ-ին: Մշակվելու են նոր մեխանիզմներ, ծառայությունները` թափանցիկ եւ ավելի հանրային դարձնելու համար: 

Ըստ նախագահի թեկնածուի` բնությունն ամենօրյա հոգածության  առարկա է լինելու, ուշադրություն են դարձվելու համաշխարհային մշակութային գանձերին, որոնցով հարուստ է Տավուշի մարզը: Սերժ Սարգսյանը լավ գիտի, որ տավուշեցին զգացել է պատերազմի դառնությունը եւ մեր երկրի պաշտպանական ուժերը  խստորեն հակազդելու են մեր քաղաքացուն թիրախող ոսոխին: Իհարկե, նախագահի թեկնածուի խոսքով` ուշադրություն է դարձվելու բժշկական ծառայությունների բարելավմանը, կենցաղային, սոցիալական հարցերին: Ահա սա է մի մասը առաջիկա 5 տարիների ծրագրի, որով նախագահի թեկնածուն կիսվեց տավուշեցի ընտրողների հետ եւ, իհարկե, խնդրեց նրանց վստահությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ