Ունեցանք ու բաց թողեցինք /վիդեո/
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին «Հենարան» մամուլի ակումբում քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը ամփոփեց քաղաքական տարին:
Քաղաքագետը կարևորեց դեկտեմբեր ամսին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որն, ըստ նրա, ներքաղաքական լրջագույն իրադարձություն էր.
«Այս իրադարձության լույսի ներքո անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև այն իրադարձություններին, որոնք երկրի ներքին կյանքում տեղի ունեցան փետրվար ամսին: «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների կոնֆլիկտի, ինչպես նաև այդ երկու կուսակցությունների դերակատարության հարցն է մոտեցող նոր ընտրական փուլի համար: Մեկին պետք էր վերաիմաստավորել, մյուսին էլ՝ իր տեղը պահպանել քաղաքական դաշտում»:
Մարգարովը անդրադարձավ նաև քաղաքացիական շարժումներին` նկատելով, որ նախ պետք է տարանջատել՝ ամռան ընթացքում թափ առած «Էլեկտրիկ Երևան» շարժումը կարողացա՞վ իր ասելիքն ասել, թե հարցին կիսալուծում տալով կանգ առավ:
Արտաքին քաղաքականության ասպարեզում Մարգարովը առանձնացրեց եվրասիական և եվրոպական վեկտորներում Հայաստանի փոխհարաբերությունների շուրջ մի քանի կետեր:
Մանրամասները՝ տեսանյութում: