15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊՆ-ում կայացել է գերիների եւ անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը

Դեկտեմբերի 19-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը:

Բացման խոսքում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փաստել է, որ հանձնաժողովի գործունեությունն ունի մեծ նշանակություն, առկա են ձեռքբերումներ, որոնց հիման վրա պետք է զարգացնել հաջողությունները: Դավիթ Տոնոյանը նաեւ նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է գերիներին հայրենադարձելու եւ անհայտ կորածների ընտանիքներին բարոյական, ֆինանսական եւ սոցիալական աջակցություն ցուցաբերելու հարցում:

Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են 2015թ. ընթացքում իրականացրած միջոցառումներն ու ծրագրերը, հանդես եկել առաջարկություններով: Նախանշվել են 2016 թվականի աշխատանքային հիմնական ուղղությունները:

Նիստին մասնակցող ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Կարոլին Դուեյզին բարձր է գնահատել՝ Ղարաբաղյան հակամարտության արդյունքում անհայտ կորածների ճակատագրերը եւ նրանց հնարավոր աճյունների գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ ՊՆ եւ հանձնաժողովի համագործակցությունը եւ նշել, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության աշխատանքային խմբերի միջեւ հանդիպում կազմակերպելու համար:

Նույն օրը ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների եւ երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Նիստի ընցացքում քննարկվել են հայրենիքի պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի եւ երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման ընթացակարգով սահմանված դրույթները, խնդրահարույց հարցերը եւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները: Ըստ այդմ՝ միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է մարտական գործողությունների մի շարք մասնակիցների համապատասխան կարգավիճակի շնորհելու դիմումները: ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու փաստը չհիմնավորվելու պատճառով մերժվել են 4 քաղաքացիների դիմումները:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ